Թուրքիան հայտնում է ավելի քան 360 ահաբեկիչների ոչնչացման մասին Հյուսիսային Իրաքում և Սիրիայում

Թուրքիան հայտնում է ավելի քան 360 ահաբեկիչների ոչնչացման մասին Հյուսիսային Իրաքում և Սիրիայում

Նոյեմբերի 19-ին մեկնարկած գործողության ընթացքում թուրքական բանակը ոչնչացրել է 364 ահաբեկչի Իրաքում և Սիրիայում։ Այս մասին խորհրդարանում հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ ռազմական գերատեսչության բյուջեի քննարկման ժամանակ։ Նրա խոսքերը շաբաթ օրը մեջբերում է Milliyet թերթը ։

Նախարարը գործողությունն անվանել է ամենախոշորը վերջին տարիներին։ Նրա խոսքով, օդային և ցամաքային հարվածների արդյունքում ոչնչացվել են Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների բազաները, նրանց պահեստներն ու ապաստարանները։

Գործողությունը սկսվել է ի պատասխան նոյեմբերի 13-ին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության, որի արդյունքում վեց մարդ զոհվել է, ավելի քան 80-ը վիրավորվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում