Ստիպված եմ հիշեցնել արածս հայտարարությունը՝ ավելի շուտ սեփական ծոծրակը կտեսնեն, բայց հրաժարական չեն տեսնի. Տարոն Չախոյան
Չեն լինելու ո՛չ արտահերթ ընտրություններ և ո՛չ էլ վարչապետի հրաժարական։
Անդրադառնալով արտահերթ ընտրությունների մասին շրջանառվող խոսակցություններին՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:
Չախոյանի ամբողջական գրառումը՝ ստորև.
«Արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին լուրջ դեմքով խոսող Իշխան Սաղաթելյանին պետք է հիասթափեցնեմ՝ չեն լինելու ո՛չ արտահերթ ընտրություններ և ո՛չ էլ վարչապետի հրաժարական։
Ստիպված եմ հիշեցնել օրեր առաջ արածս հայտարարությունը. վարչապետի հրաժարականի, արտահերթ ընտրությունների մասին կեղծ լուրեր տարածողներն ավելի շուտ սեփական ծոծրակը կտեսնեն, բայց հրաժարական չեն տեսնի։
Վերահաստատում եմ՝ էս երկիրը որբի գլուխ չէ, որ ամեն տարի հրաժարական ու արտահերթ ընտրություն պահանջեք»։
Կարծիքներ