Զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքները շարունակվում են Հադրութի շրջանում

Զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքները շարունակվում են Հադրութի շրջանում

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Հադրութի շրջանում։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: 

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր ԱԻ պետական ծառայության փրկարարներն Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում իրականացնում են որոնողափրկարարական աշխատանքներ։ Հինգ ամսվա ընթացքում իրականացված որոնումների արդյունքում Արցախի կորուսյալ տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1544 աճյուն, որից 27-ը՝ նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում