Աֆղանստանի մզկիթներից մեկում պայթյուն է որոտացել․ կան տուժածներ և զոհ
Աֆղանստանի Հոստ նահանգի մզկիթներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ Է զոհվել, 14-ը՝ վիրավորվել։ Այս մասին հոկտեմբերի 6-ին TOLOnews-ը հայտնել Է Twitter-ում։
Երեք տուժածներ ծայրահեղ ծանր վիճակում են, հայտնում է RT-ն։
Ավելի վաղ ՝ հոկտեմբերի 3-ին, պայթյուն էր տեղի ունեցել Քաբուլի Իդգահ մզկիթի մոտ։ Հաղորդվում է, որ ահաբեկչությունն ուղղված է եղել «Թալիբան» արմատական շարժման ղեկավարների և Աֆղանստանի ժամանակավոր կառավարության պաշտոնյաների դեմ:
Առնվազն 12 մարդ էր զոհվել, 32-ը՝ վիրավորվել։
Սեպտեմբերի 27-ին Աֆղանստանի նախկին նախագահ Աշրաֆ Ղանին միջազգային հանրությանը կոչ էր արել ճանաչել երկրի նոր կառավարությունը: Նրա խոսքով ՝ միջազգային կառույցները թալիբների կառավարության ճանաչմամբ կօգնեն Աֆղանստանին։
Կարծիքներ