CureVac-ը նախատեսում է մինչեւ հաջորդ տարի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 300-4000 միլիոն դեղաչափ թողարկել

CureVac-ը նախատեսում է մինչեւ հաջորդ տարի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 300-4000 միլիոն դեղաչափ թողարկել

CureVac դեղագործական ընկերությունը դեռ քննարկումներ է անցկացնում խոշոր դեղագործական ընկերությունների հետ` հավանական գործընկեր գտնելու համար, ասել է ընկերության ղեկավար Ֆրանց-Վերներ Հաասը, հայտնում է Reuters-ը:

«Գործընկերոջ գտնվելու վայրը նշանակություն չունի: Մենք գործընկեր ենք փնտրում, որը կարող է աջակցել մեզ»,- ասել է Հաասը մամուլի ասուլիսին:
Նա նշել է, որ շուկա դուրս գալուց հեո հնարավոր հետեւանքների վերահսկման համար գլոբալ ենթակառուցվածքը որպես գործընկեր դիտարկման ասպեկտներից մեկն է, հավելելով, որ CureVac-ը կարող է նաեւ այդ խնդիրը փոխանցել պրովայդեր ընկերությանը:

Հաասը հայտնել է, որ ընկերությունը մոտ է կլինիկական փորձարկումների երրորդ փուլի գործարկմանը, որում ներգրավված են շուրջ 36.000 կամավոր:

Ընկերության ղեկավարը հայտնել է նաեւ, որ ընկերությունը հաջորդ տարի նախատեսում է 300-4000 միլիոն դեղաչափ պատվաստանյութ արտադրել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում