ԲՀԿ-ական պատգամավորը զբաղված է վարկային կազմակերպությունների լոբբինգո՞վ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը խորհրդարան է ներկայացրել օրենսդրական նախաձեռնություն՝ առաջարկելով «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում ավելացնել այսպիսի կետ. «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի կողմից տրամադրված կրեդիտների համար տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը չի կարող գերազանցել կրեդիտավորման պայմանագրի կնքման օրվա դրությամբ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը»:
Այս նախաձեռնությունը կարելի էր դրական համարել, եթե այստեղ նշված լիներ նաև վարկային կազմակերպությունների մասին, այլապես այնպիսի տպավորություն է, որ Աբովյանը զբաղված է վարկային կազմակերպությունների լոբբինգով, և ուզում է նրանց համար ավելի արտոնյալ պայմաններ ապահովել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ