Իրանի խոշորագույն ձեռագրական կենտրոնում կուսումնասիրվեն հայերեն ձեռագրերը
Մատենադարանի պատվիրակությունն այցելել է ԻԻՀ Ղոմ քաղաքի Այաթոլահ Մարաշի Նաջաֆի գրադարան։ Պատվիրակությանն ընդունել է կենտրոնի հիմնադրի որդի՝ տնօրեն Մահմուդ Մարաշի Նաջաֆին։
Այաթոլահ Մարաշի Նաջաֆիի անվան գրադարանն իսլամական ձեռագրերի խոշորագույն կենտրոնն է Իրանում և երրորդը՝ ամբողջ իսլամական աշխարհում։ Հավաքածուն ընդգրկում է շուրջ 85,000 ձեռագիր տարբեր լեզուներով, որոնք բովանդակում են ինչպես կրոնական բնույթի, այնպես էլ գիտության տարբեր ճյուղերին առնչվող տեքստեր։
Շրջայց է կազմակերպվել կենտրոնի ձեռագրապահոցներ, թվայնացման և վերականգնման բաժիններ։ Ընդգծվել է փոխադարձ համագործակցության կարևորությունն ու պատրաստակամությունը, ինչը և կմեկնարկի կենտրոնում պահվող հայերեն ձեռագրերի ուսումնասիրությամբ. հայտնում են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից։
Կարծիքներ