Ջեն Փսակիի COVID-19 թեստի պատասխանը դրական է եղել
Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակիի COVID-19-ի թեստի պատասխանը դրական է եղել։ Այս մասին ասվում է նրա հայտարարության մեջ, որը կիրակի օրը տարածել է Սպիտակ տունը։
«Չորեքշաբթի օրը, համաձայնեցնելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաների և բժշկական թիմի հետ, ես որոշում կայացրեցի չմեկնել նախագահի հետ արտասահման՝ ընտանեկան արտակարգ իրավիճակի պատճառով․ իմ ընտանիքում ախտորոշվել էր COVID-19: Այդ ժամանակվանից ես կարանտինում էի։ Չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ օրը ստացել եմ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան: Այնուամենայնիվ, այսօր (կիրակի) իմ թեստը դրական է եղել», - հայտնել է Փսակին:
Կարծիքներ