Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի

Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի

Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ 2021 թվականի հունիսի 29-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի ԱՀ ԱԺ արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Այս մասին տեղեկանում է Արցախի ԱԺ-ից:

Օրակարգում են հետեւյալ հարցերը. «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Քրեական օրենսգրքում րացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ( Հիմնական զեկուցող՝ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցածքների նախարար Հայկ Խանումյան)։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում