Կհստակեցվի աշխատող կենսաթոշակառուի կամ նպաստառուի կողմից իրեն վճարելու եղանակը փոխելու դիմումն առցանց ներկայացնելու ընթացակարգը

Կհստակեցվի աշխատող կենսաթոշակառուի կամ նպաստառուի կողմից իրեն վճարելու եղանակը փոխելու դիմումն առցանց ներկայացնելու ընթացակարգը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է հստակեցնել կենսաթոշակը կամ նպաստ ստանալու վճարման եղանակը փոխելու՝ աշխատող կենսաթոշակառուի կամ նպաստառուի կողմից  դիմումն առցանց ներկայացնելու ընթացակարգը։    

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշման N 1 հավելվածի (այսւոհետ՝ Հավելված) 6.3-6.8-րդ կետերով կանոնակարգված են աշխատող կենսաթոշակառուի առցանց դիմումի հիման վրա ինքնաշխատ եղանակով կենսաթոշակն ստանալու եղանակը (եթե «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կենսաթոշակառուին կենսաթոշակը կարող է վճարվել անկանխիկ կամ կանխիկ եղանակով) կամ բանկը կամ ազգային օպերատորը կամ կազմակերպությունը փոխելուն  առնչվող հարաբերությունները։

Մասնավորապես, Հավելվածի 6.6-րդ կետի համաձայն՝ կենսաթոշակն ստանալու եղանակը կամ բանկը կամ ազգային օպերատորը կամ կազմակերպությունը փոխելու  համար ծրագրային միջավայրում մուտքագրվող տվյալներին կից փաստաթղթեր (էլեկտրոնային լուսապատճեններ) չեն ներկայացվում։

Հավելվածի 4-րդ կետի համաձայն՝ կենսաթոշակը ազգային օպերատորի կողմից ստանալու համար ազգային օպերատորի հետ կնքվում է Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիր, որն ըստ  հավելվածի 6.2-րդ կետի՝  կենսաթոշակառուն պետք է կցի համապատասխան դիմումին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առցանց եղանակով ներկայացված դիմումներին որևէ փաստաթուղթ չի կցվում, ահրաժեշտ է հստակեցնել առցանց դիմում ներկայացնելու ընթացակարգը՝ բացառելով այդ դեպքում առցանց դիմումով վճարող կազմակերպությունը փոխելու և ազգային օպերատորին ընտրելու հնարավորությունը։

Նախագծով առաջարկվում է հստակեցնել, որ առցանց դիմումի հիման վրա ազգային օպերատորին ընտրել հնարավոր չէ։

Միաժամանակ հստակեցվում է, որ առցանց դիմումի մերժման դեպքում նույնպես քաղաքացին պետք է ծանուցվի մերժման և մերժման հիմքերի մասին։

Նախագիծն ընդունվելու դեպքում կսահմանվի կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու դիմումը ներկայացնելու առանձնահատկություն՝ նախատեսելով, որ առցանց եղանակով ներկայացված դիմումի հիման վրա ազգային օպերատորին ընտրել հնարավոր չէ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում