Վրաստանի ՆԳՆ-ը Թբիլիսիում և Քութայիսում առգրավել է զենքի ու զինամթերքի մի ամբողջ զինանոց
Թբիլիսիում և Քութայիսում երեք մարդ է ձերբակալվել հրազենի ու զինամթերքի անօրինական ձեռքբերման ու պահպանման մեղադրանքով: Այդ մասին, Sputnik Грузия-ի փոխանցմամբ, հայտնում է Վրաստանի ՆԳ նախարարությունը:
Գերատեսչության տեղեկացմամբ՝ օպերատիվ – հետաքննչական միջոցառումների անցկացվել են տարբեր ժամանակներում՝ ինչպես Վրաստանի մայրաքաղաքում, այնպես էլ՝ Իմերեթի տարածաշրջանում:
Ձերբակալվածների թվում կա ավելի վաղ դատապարտված 30-ամյա քաղաքացի: Նրա անձնական ավտոմեքենայի խուզարկության ընթացքում ոստիկանությունն առգրավել է Մակարով եւ TT ատրճանակներ, չորս պահունակ և 22 փամփուշտ:
Նաև Թբիլիսիում ձերբակալել են 26-ամյա մի երիտասարդի, որի մեքենայի մեջ գտել են տնայնագործական եղանակով պատրաստված ատրճանակ, պահունակ և չորս մարտական փամփուշտ:
Բացի այդ, ոստիկանությունը Իմերեթի տարածաշրջանում ձերբակալել է 49-ամյա տղամարդու՝ զինամթերքի անօրինական ձեռքբերման ու պահպանման մեղադրանքով:
Նրա տանը խուզարկության ժամանակ իրավապահները գտել են Ֆ-1 տեսակի նռնակ:
Հետաքննությունն իրականացվում Է «Հրազենի ու զինամթերքի անօրինական ձեռքբերում, պահպանում և կրում» հոդվածով: Հանցագործությունը նախատեսում է ազատազրկում երեքից մինչև յոթ տարի ժամկետով:
Կարծիքներ