Իրանի առևտրաշրջանառությունը Տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների հետ կազմել է 9,2 մլրդ դոլար
Նոյեմբերի 28-ին Աշխաբադում թուրքմենական կողմի նախագահությամբ տեղի կունենա Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) անդամ երկրների ղեկավարների 15-րդ գագաթնաժողովը։ Այս գագաթնաժողովին կիրակի օրը կմասնակցի Իրանի պատվիրակությունը՝ նախագահ Էբրահիմ Ռայիսիի գլխավորությամբ։ Հաղորդում է IRNA գործակալությունը։
Տնտեսական համագործակցության կազմակերպությունը (ՏՀԿ) բաղկացած է 10 անդամ երկրներից՝ ներառյալ Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը, Տաջիկստանը, Աֆղանստանը և Պակիստանը։ 400 միլիոնից ավելի բնակչություն ունեցող ՏՀԿ-ն կարևոր դերակատար է հանդիսանում աշխարհի էներգետիկ ապահովման գործում:
Անցյալ տարի Իրանի առևտրաշրջանառությունը Տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների հետ կազմել է 11,565 միլիարդ դոլար: Իրանի արտահանումը կազմել է 6,749 մլրդ դոլար, իսկ ՏՀԿ անդամ երկրների արտահանումը Իրան՝ 1,816 մլն դոլար։
ՏՀԿ երկրներից Իրանի առևտրի ամենացածր ծավալը գրանցվել է Տաջիկստանի հետ (24 մլն դոլար), իսկ առևտրաշրջանառության ամենաբարձր ծավալը՝ Թուրքիայի հետ (6923 մլն դոլար)։
Կարծիքներ