Պենտագոնը հերքել է Կիևին մատակարարվող զենքի պաշարների սպառման մասին լուրերը
Ուկրաինային զենքի մատակարարումը չի ազդել ԱՄՆ-ի մարտունակության վրա: Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին՝ մեկնաբանելով ամերիկյան ԶԼՄ-ների այն տեղեկությունները, թե Ուկրաինային մատակարարվող մի շարք զինատեսակների պաշարները ԱՄՆ-ում կարող են հասնել այնպիսի մակարդակի, որով կնվազի նրանց մարտական պատրաստվածությունը։
Քիրբին հավելել է, որ նման հարցերի լուծման համար հանդիպում է կայացել ամերիկյան առաջատար պաշտպանական ընկերությունների ղեկավարների և Սպիտակ տան ներկայացուցիչների միջև։
Կարծիքներ