Բայդենը ևս մեկ տարով երկարաձգել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները

Բայդենը ևս մեկ տարով երկարաձգել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է եւս մեկ տարով երկարաձգել Սիրիայի դեմ միակողմանի պատժամիջոցները։ Սա հետեւում է երկուշաբթի օրը Սպիտակ տան կողմից հրապարակված ծանուցումից։

Խոսքը սահմանափակող տարբեր միջոցների ուժի մեջ պահելու մասին է, որոնք Վաշինգտոնի կողմից հետևողականորեն կիրառվել են Դամասկոսի դեմ 2004-ից 2012 թվականներին։ Այս սահմանափակումները, մասնավորապես, նախատեսում են Միացյալ Նահանգների իրավասության տակ գտնվող որոշ ֆիզիկական և իրավաբանական անձանց ակտիվների արգելափակում, ինչպես նաև ամերիկյան ապրանքների և ծառայությունների որոշ կատեգորիաների Սիրիա արտահանման արգելք։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում