Պապուա Նոր Գվինեայի մոտ 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Պապուա Նոր Գվինեայի մոտ 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Երեքշաբթի Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մադանգ քաղաքից 215 կմ հյուսիս-արևելք (բնակչությունը՝ մոտ 27,4 հազար մարդ): Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

 Ցունամիի վտանգի մասին տեղեկություններ չկան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում