Սևանա լճում թեքվել է հեծանվանավակը, որի վրա գտնվող երկու քաղաքացիներ չեն կարողացել մոտենալ ափին
Օգոստոսի 17-ին, ժամը 12։23-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 1 կմ հեռավորության վրա նկատել են թեքված հեծանվանավակ, որի վրա գտնվող երկու քաղաքացիներ չեն կարողանում ինքնուրույն մոտենալ ափին։
Ջրափրկարարները ՌԴ քաղաքացիներ Կ. Տ.-ին (ծնված 1983 թ․) և Վ․ Տ․-ին (ծնված 1996 թ․) անվնաս մոտեցրել են ափ։
Կարծիքներ