Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է Թովուզի ուղղությամբ այսօր սպանված ադրբեջանցի երեք զինծառայողի անուն. Razm.info

Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է Թովուզի ուղղությամբ այսօր սպանված ադրբեջանցի երեք զինծառայողի անուն. Razm.info

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրությամբ հայտնել է Թովուզի ուղղությամբ այսօր սպանված երեք զինծառայողի անուններ։ Այս մասին հայտնում է Razm.info կայքը:

Կորուստներն են․

Պայմանագրային զինծառայող, սերժանտ Սադիգով Վյուգար Լատիֆ օղլուն (Sadıqov Vüqar Lətif oğlu);
Պայմանագրային զինծառայող, ավագ Մամմադով Էլշադ Դյոնմեզ օղլուն (Məmmədov Elşad Dönməz oğlu);
Վիրավորված, հիվանդանոցում մահացած զինծառայող Դաշդեմիրով Խայյամ Մահամմադ օղլուն (Daşdəmirov Xəyyam Məhəmməd oğlu):

Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական սոցկայքերից հայտնի էր դարձել Սադիգով Վյուգարի անունը, որը, սակայն, բաց աղբյուրներում ներկայացված էր որպես ենթասպա։ Ադրբեջանի ՊՆ֊ն սկզբում հայտնել էր երկու կորստի և հինգ վիրավորի մասին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում