Մոլդովան կվերսկսի մարդատար գնացքների շարժը դեպի Կիև

Մոլդովան կվերսկսի մարդատար գնացքների շարժը դեպի Կիև

Մոլդովան վերսկսում է միջազգային մարդատար երկաթուղային փոխադրումները Քիշնևի և Կիևի միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Մոլդովայի փոխվարչապետ Անդրեյ Սպինուն։

«Ավելի քան 20 տարի անց վերսկսվում են միջազգային ուղևորափոխադրումները Քիշնևից դեպի Կիև: Գնացքի վագոնները նկարազարդել են ուկրաինացի նկարիչները,  և յուրաքանչյուրը ներկայացնում է Ուկրաինայի առանձին շրջան»,- «Տելեգրամ»-ի իր պաշտոնական ալիքում գրել է Սպինուն:

2022 թվականի նոյեմբերի 6-ից գնացքը Քիշնևից կուղևորվի Ուկրաինա՝ շաբաթը երեք անգամ: Գնացքը նախատեսված է 280 ուղևորի համար և ունի յոթ վագոն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում