Արցախի ԱԺ-ն փետրվարի 20-ին կգումարի արտահերթ նիստ

Արցախի ԱԺ-ն փետրվարի 20-ին կգումարի արտահերթ նիստ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2023 թվականի փետրվարի 20-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Այս մասին տեղեկացավ Արցախի ԱԺ-ի կայքէջից։ 

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստը կհրավիրի հետևյալ օրակարգով․ «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը արցախահայության ազգային ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի վերաբերյալ»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում