Մինգեչաուրի ուղղությամբ ՀՀ տարածքից որևէ տիպի կրակ չի վարվել․ Շուշան Ստեփանյան
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե, իբր, Հայաստանի Հանրապետության տարածքից հարձակում է իրականացվել Մինգեչաուրի ուղղությամբ, հերթական կեղծիքն է։
Հայաստանից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել։ Սա ադրբեջանական կողմի հուսահատական ջղաձգումների հերթական արգասիք է։
Կարծիքներ