Այսօրվա մեդիատեռորը նվիրված կլինի Քարվաճառի 2 դիվերսանտների, Շահբազ Գուլիևի ու Դիլհամ Ասկերովին, մեր հայ գերիների հետ փոխանակմանը
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ենթադրում եմ, որ այսօրվա մեդիատեռորը նվիրված կլինի Քարվաճառի 2 դիվերսանտների, Շահբազ Գուլիևի ու Դիլհամ Ասկերովին, մեր հայ գերիների հետ փոխանակմանը։ Հիշեցնեմ, որ 2014թ. ամռանը նրանք ներթափանցել էին Քարվաճառ, պատանդ վերցրել 14-ամյա Սմբատ Ցականյանին ու սպանել․․․
Մեր յուրաքանչյուր գերեվարված քաղաքացու և զինվորի կյանքն անգնահատելի է մեզ համար։
Եթե մեկ կյանք պետք է փրկվի այս փոխանակման արդյունքում, ապա դա պետք է արվի, քանի որ այդ մեկ կյանքը իր ընտանիքի, հարազատների և պետության համար կարևոր է ու թանկ։
#հանգիստ_նստեք_տեղներդ»,- գրել է նա:
Կարծիքներ