Այսօր լրացավ նախագահ Արմեն Սարգսյանի՝ հրաժարականի դիմումը ներկայացնելու 7-րդ օրը. նախագահը դիմումը հետ չի վերցրել
![Այսօր լրացավ նախագահ Արմեն Սարգսյանի՝ հրաժարականի դիմումը ներկայացնելու 7-րդ օրը. նախագահը դիմումը հետ չի վերցրել](https://freenews.am/uploads/images/image_750x_61f7a06262456.jpg)
Այսօր լրացավ նախագահ Արմեն Սարգսյանի՝ հրաժարակնի դիմումը ներկայացնելու 7-րդ օրը: Նախագահը դիմումը հետ չի վերցրել, ուստի պաշտոնն այսօրվանից թափուր է:
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երեկ քննարկել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու հարցը։
Նախագահի ընտրությունն Ազգային Ժողովում անցկացվում է պաշտոնը թափուր մնալուց 25-35 օր անց: Նորընտիր նախագահը պաշտոնը կստանձնի ընտրվելուց հետո տասներորդ օրը:
Սահմանադրության 144-րդ հոդվածի համաձայն՝ մինչ այդ նախագահի պարտականությունները կկատարի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Կարծիքներ