Արդյունաբերական շինարարության ծավալներն առաջին եռամսյակում աճել են. փոխնախարար
Հայաստանում առաջին եռամսյակում սկսել են աճել արդյունաբերական շինարարության ծավալները:
Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը՝ պատասխանելով Արտակ Մանուկյանի՝ օտարերկրյա ներդրումների մասին հարցին:
«Առաջին եռամսյակում շինարարության ծավալները, մասնավորապես արդյունաբերական շինարարության ծավալները սկսել են աճել, կամաց-կամաց վերականգնվել: Դա կարող է ընդհանրապես կապ չունենալ օտարերկրյա ուղղակի ներդրումների հետ, բայց այդ ծավալի 35 տոկոսն էներգետիկ համակարգում է արվում, որը մեծ կշիռ է խաղում հենց օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման տեսանկյունից,- ասաց փոխնախարարն ու նկատեց,- ուստի կարելի է ենթադրել, որ դա օտարերկրյա ուղղակի ներդրումների հաշվին է իրականացվում»:
Սակայն դա ընդամենը ենթադրություն է:
Անդրադառնալով ներդրումների ներգրավման հարցին՝ Ավանեսյանը ակնհայտ համարեց, որ թե Հայաստանի, թե տարածաշրջանային տնտեսությունում ռիսկերն աճել են: Դա տեղի է ունեցել ամռանը: Սակայն մշակվող նախաձեռնությամբ կառավարությունը փորձելու է այդ ռիսկերը որոշակիորեն նվազեցնել, հնարավորության դեպքում ներդրումներ ներգրավել:
Կարծիքներ