Զելենսկի. Ուկրաինան կշարունակի հակահարձակումը այս և հաջորդ տարի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը կշարունակի հակահարձակումը այս և հաջորդ տարի, չնայած այն հանգամանքին, որ այժմ ուկրաինական հակահարձակումը դժվարություններ է ապրում:
«Մենք ունենք ծրագիր, ունենք կոնկրետ քաղաքներ, կոնկրետ ուղղություններ, ունենք նպատակ, ուր ենք գնալու, որ ուղղությամբ ենք տանելու հարձակումը», - «Reuters»-ի կազմակերպած տեսակոնֆերանսում հայտարարել է Զելենսկին։
Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ Ուկրաինան դժվարություններ է ունեցել այն պատճառով, որ Արևմուտքից ավելի քիչ սպառազինություն է ստացել, քան ակնկալում էր:
Կարծիքներ