Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն իրականությանը չի համապատասխանում. Արցախի ՊԲ
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակից հերքել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը:
Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում մասնավորապես նշվում է. «Սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 2-ին երեք անգամ գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության տարբեր հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերը, իրականությանը չի համապատասխանում»:
Կարծիքներ