Մեկնարկել են Քիանու Ռիվզի մասնակցությամբ «Ջոն Ուիք 4» մարտաֆիլմի նկարահանումները
Դերասան Շամիր Անդերսոնը, որը մասնակցում Է «Ջոն Ուիք 4» մարտաֆիլմին, իր Instagram-ում գրառում Է կատարել եւ հաղորդել ֆիլմի նկարահանումներն սկսելու մասին:
«Եվ այսպես, սկսում ենք»,-գրել Է Անդերսոնը: Ժապավենի ռեժիսորը Չադ Ստախելսկին Է, որը նկարահանել Է ժապավենի նախորդ երեք մասերը նախկին վարձկանի (Քիանու Ռիվզ) վտանգավոր արկածների մասին: Սցենարով զբաղվում են Շեյ Հաթենը («Գողերի բանակ») եւ Մայքլ Ֆինչը («Նոյեմբերի մարդը»):
Ֆիլմի պրեմիերան պլանավորված Է 2022 թվականի մայիսին, եթե հետագայում կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումներ չմտցվեն: Անցյալ տարվա օգոստոսին Lionsgate-ի գլխավոր տնօրեն Ջոն Ֆելթհեյմերը պատմել Է, որ կինոստուդիայում աշխատում են ֆրանշիզայի միանգամից չորրորդ եւ հինգերորդ մասերի վրա: Դրանք նկարահանվելու են իրար հետեւից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ