Արցախի Մարտունու շրջանի խողովակաշարի փոխարինումից հետո ավելի քան 4000 բնակիչ կապահովվի խմելու ջրով

Արցախի Մարտունու շրջանի խողովակաշարի փոխարինումից հետո ավելի քան 4000 բնակիչ կապահովվի խմելու ջրով

Արցախի Մարտունու շրջանի խողովակաշարի փոխարինումից հետո ավելի քան 4000 բնակիչ կապահովվի խմելու ջրով: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Ռուսական խաղաղապահ զինծառայողները կատարում են հրադադարի ռեժիմի վերահսկման և Արցախում կողմերի շփման գծի մերձակայքում բնակավայրերի ենթակառուցվածքի վերականգնողական աշխատանքների անվտանգության ապահովման խնդիրները: Մարտունու շրջանում ռուս խաղաղապահների անվտանգության ապահովման նպատակով իրականացվում են վերականգնողական աշխատանքներ՝ մի քանի բնակավայրի ջրով ապահովելու համար ջրատար մայրուղի կառուցելու նպատակով»,- նշում են ՌԴ ՊՆ-ից:

Անմիջապես վերականգնողական աշխատանքների վայրում ռուս սակրավորները զննում են իրականացրել հարակից տարածքում և պայթյունավտանգ իրերի որոնում, որից հետո թույլատրել են ինժեներական տեխնիկայի աշխատանքը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում