Մեկ օրում Մարտունու շրջանում ականազերծվել է 3 հա տարածք

Մեկ օրում Մարտունու շրջանում ականազերծվել է 3 հա տարածք

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը:

Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ տեղաշարժը։

Ինչպես տեղեկացնում են ՌԴ ՊՆ-ից, ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներա-սակրավորների կողմից շարունակվում է տեղանքի և օբյեկտների ականազերծումը, ինչպես նաև պայթյունավտանգ առարկաների ոչնչացումը: Մեկ օրում չպայթած զինամթերքից և պայթուցիկ առարկաներից Մարտունու շրջանում մաքրվել է 3 հա տարածք:

Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2192,5 հա տարածք, 657,3 կմ ճանապարհ, 1 892 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 677 պայթուցիկ նյութ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում