Ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը Հայաստանում է. ՀՀ առողջապահության նախարարություն
Երեկ Մոսկվա-Երևան հատուկ չարտերային չվերթով Հայաստան է ժամանել ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը՝ աջակցելու կորոնավիրուսի դեմ պայքարում։
ՀՀ ԱՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ առողջապահության նախարարության նախաձեռնությանն արձագանքել է ռուսաստանցի շուրջ 50 բժիշկ։ Ըստ սահմանված հաջորդականության՝ նրանք առանձին մասնագիտական խմբերով կժամանեն Հայաստան։
Հաջորդ խմբի ժամանումը նախատեսվում է հուլիսի սկզբին։
Չվերթով Հայաստան են տեղափոխվել առողջապահության նախարարությանը նվիրաբերված բժշկական սարքավորումներ և անձնական պաշտպանիչ պարագաների խմբաքանակը։
Նվիրատվության համար առողջապահության նախարարությունըան շնորհակալություն է հայտնում «ВИВА» բարեգործական հիմնադրամին և կառույցի հոգաբարձուների անդամ, բժշկական գիտությունների դոկտոր Գեորգի Մելքոնյանին։
Կարծիքներ