Ընտրություններին ընդառաջ ինքնաբացարկների «շքերթ» Սպիտակ համայնքում. ՀԺ
Ինչպես արդեն հայտնել ենք, դեկտեմբերի 5-ին Սպիտակ համայնքում ևս կայանալու են ՏԻՄ ընտրություններ:
«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ ընտրություններին ընդառաջ արդեն իսկ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացվում, մասնավորապես՝ «Իմ հզոր համայնք» եւ «Հայրենիք» կուսակցություններից:
«Իմ հզոր համայնք» կուսակցության համամասնական ցուցակից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 2 թեկնածու՝ Կարապետ Ուռուսյանն ու Հայկ Խալաթյանը:
«Հայկական ժամանակի» հետ զրույցում Կարապետ Ուռուսյանը, հաստատելով ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելու տեղեկությունը, ասաց. «Այո, ինքնաբացարկ եմ հայտնել: Մեկ ուզեցի մասնակցել, հետո էլ չուզեցի, ասացի՝ գործ չունեմ»:
Հարցին՝ հնարավո՞ր է՝ սատարի այլ քաղաքական ուժի, Ուռուսյանն ասաց. «Ոչ մի կուսակցության մեջ էլ չեմ ուզում մտնել»:
«Իմ հզոր համայնք» կուսակցությունից հաջորդ ինքնաբացարկի դիմումը ներկայացրել է Հայկ Խալաթյանը: Նա նույնպես մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով. «Գիտեմ, որ չէի անցնելու, հրաժարվեցի»:
Խալաթյանը ևս նշեց, որ ընտրություններին որեւէ ուժի չի աջակցելու:
Ինքնաբացարկի դիմում է ներկայացրել նաեւ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Քրիստինե Մարտիրոսյանը: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ պատճառը ընտանեկան խնդիրներն են. «Այո, ինքնբացարկ եմ հայտնել ընտանեկան խնդիրների պատճառով»:
Թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից էլ հայտնեցին, որ ինքնաբացարկի 3 դիմումներն էլ այսօր ստացել են:
Կարծիքներ