Աշխարհի առաջնություն․ հայ մարզիկը 10։0 հաղթեց ադրբեջանցուն
Ուֆայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Լյովա Գեւորգյանն ապահովել է առնվազն արծաթե մեդալ։
125 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Լյովա Գեւորգյանը գոտեմարտեց ադրբեջանցի մրցակցի հետ եւ առավելության հասավ 10:0 հաշվով։
Նա նույն ադրբեջանցուն հաղթել էր նաեւ այս տարվա Եվրոպայի առաջնության եզրափակիչում, հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը նվաճեց բրոնզե մեդալ։
Կարծիքներ