Փակ տարածքներում դիմակ չկրելու դեպքում վարչական տույժ կկիրառվի․ ոստիկանություն
Տեսչական մարմինները և ոստիկանությունը հայտարարություն են տարածել՝ հանրությանը զգուշացնելով փակ տարածքներում կրել դիմակներ:
Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.
«Հարգելի քաղաքացիներ և տնտեսավարողներ, կորոնավիրուսային հիվանդության դեպքերի թվի աճով պայմանավորված, վերահսկողությունը խստացվում է: Հորդորում ենք խստագույնս պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները և կրել դիմակներ փակ տարածություններում:
Հայտնաբերված խախտումների դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ»:
Կարծիքներ