Հրդեհ Սարուխան գյուղում

Հրդեհ Սարուխան գյուղում

Հոկտեմբերի 20-ին, ժամը 10:07-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարուխան գյուղում այրվում է անասնա­գոմ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սարուխան գյուղի Ք․ Քրքորյան փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է Ժամը 10։38-ին, մարվել՝ 11։00-ին։ Այրվել է մոտ 100 հակ անասնակեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում