Առնվազն 19 երկիր ցանկություն է հայտնել անդամակցելու BRICS-ին
Մոտ 19 երկիր մտադրություն է հայտնել անդամակցելու BRICS խմբին (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավաֆրիկյան Հանրապետություն): Նրանց հայտերը կքննարկվեն խմբի արտգործնախարարների հանդիպմանը, որը տեղի կունենա հունիսին Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) Քեյփթաուն քաղաքում:
Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը։
«Հանդիպմանը կքննարկվի BRICS-ի ընդլայնումը և այն ձևերը, որոնք այն կարող է ընդունել: Տասներեք երկրներ արդեն պաշտոնապես դիմել են անդամակցության խնդրանքով, ևս վեցը դա արել է ոչ պաշտոնապես: Ամեն օր մենք նման խնդրանքներ ենք ստանում», - հայտարարել է Հարավաֆրիկյան Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում Ասիայի և BRICS-ի հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան, BRICS-ում ՀԱՀ-ի ներկայացուցիչ Անիլ Սուկլալը:
Դիվանագետի խոսքով՝ օրակարգում նաև կլինեն «հրատապ հարցեր», այդ թվում՝ խմբի արձագանքը Սուդանի ճգնաժամին։
Սուկլալը նաև նշել է, որ BRICS-ի բոլոր արտգործնախարարները «հաստատել են իրենց մասնակցությունը» հանդիպմանը:
Կարծիքներ