Բեռլինում անցկացվող ցույցի մասնակիցները սկսել են վանկարկել «Պուտին»․տեսանյութ
Բեռլինում ընդդեմ կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության քաղաքականության անցկացվող բողոքի ցույցի մասնակիցները սկսել են վանկարկել «Պուտին»:
Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ի հրապարակված տեսանյութից : Տեսանյութում երևում է, թե ինչպես են հանրահավաքի մասնակիցներից մի քանիսը ծածանում Ռուսաստանի Դաշնության դրոշը: Այդ ընթացքում կադրից այն կողմ լսվող ձայնը հարցնում է նրանց, թե ինչու են նրանք ռուսական դրոշներով բողոքի դուրս եկել:
«Որովհետև Պուտինը կարող է ճնշում գործադրել Թրամփի վրա»,- լսվում է պատասխան ձայնը:
Հիշեցնենք, որ երեկ Գերմանիայի մայրաքաղաքում զանգվածային ցույց է տեղի ունենում, որի մասնակիցները բողոքում են կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության վարած քաղաքականությունից: Ընդհանուր առմամբ, փողոց է դուրս եկել մոտ 20 000 մարդ: Հաղորդվում է նաև, որ տասնյակ մարդիկ են արդեն ձերբակալվել:
Կարծիքներ