ԱՄՆ-ը պատժամիջոցներ Է սահմանել Բելառուսի նկատմամբ
![ԱՄՆ-ը պատժամիջոցներ Է սահմանել Բելառուսի նկատմամբ](https://freenews.am/uploads/images/image_750x_61fd01bd23084.jpg)
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել Է, որ Միացյալ Նահանգները այցագրային սահմանափակումներ Է մտցնում Բելառուսի իշխանությունների «բազմաթիվ» ներկայացուցիչների նկատմամբ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, մասնակից են «արտասահմանում այլախոհների հետապնդմանը»:
«Պետդեպարտամենտն այցագրային սահմանափակումներ Է մտցնում Բելառուսի քաղաքացիների նկատմամբ «Հաշուքջիի արգելքի»՝ անդրազգային ճնշումներին հակազդելու գործիքակազմի շրջանակներում, որի մասին վարչակազմը հայտարարել Էր անցյալ տարի»,-ասված Է հայտարարության մեջ: Ինչպես հայտարարել Է Բլինքենը, այսօրվա գործողությունները կիրառվում են առանձին բելառուս քաղաքացիների նկատմամբ՝ այլախոհների դեմ լուրջ Էքստերիտորիալ գործունեությանը նրանց մասնակցության համար»:
Ի պատասխան ՌԻԱ Նովոստիի հարցմանը, Պետդեպարտամենտը հրաժարվել Է նշել Բելառուսի այն ներկայացուցիչների անունները, որոնք հայտնվել են Վաշինգտոնի նոր այցագրային պատժամիջոցների ներքո՝ վկայակոչելով «նման տվյալների գաղտնիությունը»: «Ամերիկյան օրենսդրությանը համապատասխան, այցագրային գրանցումները գաղտնի բնույթ են կրում:
Մենք չենք կարող մանրամասներ ներկայացնել, որոնք կմատնանշեին այն կոնկրետ անձանց, որոնք հայտնվել են այդ միջոցի ներքո»,-պատասխանել Է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: Դատելով Բլինքենի հայտարարությունից՝ պատժամիջոցները, որոնք զուգադիպել են Պեկինի Օլիմպիական խաղերի սկսվելուն, կիրառվում են որպես պատասխանատվության միջոց բելառուս մարզիկներին հետապնդելու համար: Պատժամիջոցների մեխանիզմը կոչվել Է Washington Post թերթի լրագրող Ջամալ Հաշուքջիի հիշատակին: Նա սպանվել Է 2018 թվականի հոկտեմբերին՝ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում գտնվող Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ