Թբիլիսիում բողոքի ցույց է սկսվել՝ հաջակցություն խոշորագույն ընդդիմադիր կուսակցության ձերբակալված ղեկավարի
Վրաստանի ընդդիմության հարյուրավոր ներկայցուցիչներն ու նրանց աջակիցները, որոնք բողոքի ցույց են իրականացնում Թբիլիսիում, արգելափակել են խորհրդարանի շենքի հարակից Ռուսթավելի պողոտան:
Ինչպես դեպքի վայրից փոխանցում է РИА Новости-ի թղթակիցը, ցուցարարները օրենսդիր մարմնի շենքի մոտ բողոքի ակցիան սկսել են «Միացյալ ազգային շարժում» երկրի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության նախագահ Նիկա Մելիայի ձերբակալությունից հետո:
Նշվում է, որ ցուցարարները մտադիր չեն հեռանալ՝ չնայած ուժեղ քամուն: Տեղի ոստիկանության աշխատակցի խոսքով՝ ցույց անցկացնելու իրավունք նախապես տրվել է:
«Ինտերֆաքս» գործակալության տվյալներով՝ ցուցարարները վրաններ են տեղակայել խորհրդարանի շենքի մոտ:
Հիշեցնենք, որ այսօր Թբիլիսիում հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է երկրի ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան: Վերջինիս մեղադրանք էր առաջադրվել 2019 թվականի հունիսի 20-ին անկարգությունների կազմակերպման գործով: Մելիան հրաժարվել է վճարել նշանակված գրավը, որից հետո դատախազությունը պահանջել է քննության ընթացքում նրան կալանքի տակ պահել: Փետրվարի 17-ին դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը:
Կարծիքներ