Ընդդիմադիր կուսակցության ղեկավարի կալանավորումը խոր վրդովմունք է առաջացնում. Ջեյմս Ապատուրայ
Կովկասյան հարցերով ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը հայտարարել է, որ ընդդիմադիր կուսակցության ղեկավար Նիկա Մելիայի կալանավորումը խոր վրդովմունք է առաջացնում:
Քաղաքական հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալը համապատասխան հայտարարությունը տարածել է «Ֆեյսբուք»-ում:
«Մենք ուշադրությամբ հետևում ենք Վրաստանում զարգացող իրադարձություններին: Մեծ ընդդիմադիր կուսակցության ղեկավարի կալանավորումը խոր վրդովմունք է առաջացնում: ՆԱՏՕ-ն սպասում է, որ Վրաստանը, որպես մոտ գործընկեր և թեկնածու, կպահպանի եվրատլանտյան ժողովրդավար չափանիշները, որոնց կատարման և պահպանման շուրջ ակտիվ աշխատել է: Դա ներառում է քաղաքական անհամաձայնության լուծում երկխոսության ճանապարհով և բևեռացված հռետորաբանությունից և գործողություններից խուսափում»,- գրում է Ապատուրայը:
Կարծիքներ