Ջո Բայդենի մարզական հեծանիվը կարող է սպառնալիք դառնալ ազգային անվտանգության համար
Ընտրված նախագահ Ջո Բայդենին կարող են արգելել իր Peloton-ը բերել Սպիտակ տուն, քանի որ բարձր տեխնոլոգիական մարզական հեծանիվը իրենից կիբեռսպառնալիք է ներկայացնում:
Ինչպես գրում է Popular Mechanics-ը, 78-ամյա դեմոկրատն իր առավոտը սկսում է 1895 դոլար արժողությամբ հայտնի տնային մարզական հեծանիվով մարզվելով: Բայց քանի որ այն ունի խոսափող, տեսախցիկ եւ համացանցի հասանելիություն, Բայդենի մարզական հեծանիվը անվտանգության խնդիրներ է առաջացնում, որոնք կարող են նրան ստիպել հրաժարվել դրանից, երբ տեղափոխվի Սպիտակ տուն:
«Ու թեեւ այստեղ կան բրանդմաուերներ եւ ներխուժման հայտնաբերման ծրագրակազմ, դրանք կարող են շրջանցվել, եթե իսկապես լավ եւ փորձառու հաքեր լինի»,- Popular Mechanics-ին ասել է Սան Անտոնիոյի Տեխասի համալսարանի տվյալների վերլուծության ծրագրի տնօրեն Մաքս Քիլգերը։
Քիլգերը նախազգուշացրել է, թե ամենամեծ մտահոգությունն այն է, որ հեծանիվն ունի ցանցային սարքավորում, որն ապահովում է ինտերնետ հասանելիություն, հարձակվողը կարող է պոտենցիալ հասանելիություն ստանալ ամբողջ ցանցին: «Այսպիսով, ինչ-որ մեկը կարող է իրականում հարձակվել այս Peloton-ի վրա, տեղադրել չարամիտ ծրագրեր եւ կապվել Սպիտակ տան այլ վայրերի հետ»,- ասել է նա:
«Անվտանգության ամենահավանական միջոցը կլինի «հանել տեսախցիկը, հանել խոսափողը եւ անջատել ցանցային սարքավորումները»,- ասել է Քիլգերը: Նրա խոսքով՝ որպես այլընտրանք կարող է ստեղծվել իր իսկ ցանցով սեփական մարզադահլիճ` հենց Peloton-ի համար, որը առանձին կլինի Սպիտակ տնից: Գաղտնի ծառայությունն առաջին անգամ չէ ստիպված զբաղվել նման խնդիրներով: Հաղորդվում է, որ նախկին առաջին տիկին Միշել Օբաման ուներ փոփոխված Peloton՝ առանց տեսախցիկի կամ խոսափողի, իսկ, նախագահ Թրամփը Սպիտակ տանը տեղադրել է գոլֆի ինտերնետ-սիմուլյատոր, որը սենյակի չափ է։
Կարծիքներ