Կոլումբիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստին ձերբակալել են ընտանիքի անդամների և ոստիկանների վրա հարձակվելու համար
Կոլումբիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆրեդի Գուարինը հայտնվել է սկանդալային պատմության կենտրոնում: Այս մասին գրել է El Tiempo-ն:
34-ամյա Գուարինը ձերբակալվել է ընտանիքի անդամների վրա հարձակվելու համար: Գուարինը հարբած է եղել, նրա շորերին արյան հետքեր են եղել:
Ձերբակալումից հետո նա ավելի է հունից դուրս եկել և հարձակվել է բժշկական անձնակազմի և ոստիկանության աշխատակիցների վրա: Ըստ աղբյուրի՝ երկու դեպքի համար էլ նրան քրեական մեղադրանք է սպառնում:
Նշենք, որ Գուարինը խաղացել է նաև «Պորտու» և Միլանի «Ինտեր» ակումբներում: Իսկ հունվարից նա հանդես է գալիս «Միլոնարիոս» ակումբում:
Կարծիքներ