Թուրքիայում հորդառատ տեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի
Թուրքիայի հարավ-արևելքում սելավների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, երկուշաբթի հաղորդում է TRT-ն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։
Փետրվարին արդեն իսկ տեղի ունեցած երկրաշարժից տուժած տարածաշրջանում մինչ այժմ գրանցվել է աղետի 16 զոհ։ Ադիյաման նահանգի վարչակազմի տվյալներով՝ երկուշաբթի օրը փրկարարները Հավթուլու գյուղի մոտ ոռոգման ջրանցքի հատակում հայտնաբերել են մեկուկես տարեկան աղջկա դի։ Ավելի վաղ այնտեղ հայտնաբերվել էր նաեւ կնոջ դի, ենթադրաբար՝ աղջկա մոր։
Հորդառատ տեղումների պատճառով (գրեթե 200 մմ 1 քմ-ի համար) անցյալ շաբաթ հարյուրավոր տներ Շանլըուրֆա և Ադիյաման նահանգներում ջրի տակ են անցել, կամուրջներ և մասամբ ավերվել են ճանապարհներ։ Փրկարարական աշխատանքներին ներգրավված են բանակի ստորաբաժանումները և Արտակարգ իրավիճակների վարչության ուժերը
Կարծիքներ