Տավուշի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Փետրվարի 12-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն ստացան, որ Նավուր բնակավայրի 53-ամյա բնակիչն իր տան բակում շինափայտ է բեռնաթափում:
Տեղեկությունը ստուգելու նպատակով մեկնած օպերատիվ խմբի ծառայողները առանձնատանը կից անասնագոմում հայտնաբերեցին 230 սմ երկարությամբ տարբեր տրամաչափի լորենու գերաններ:
Ըստ տանտիրոջ որդու` հայտնաբերվածը պատկանում էր իրեն, նույն օրը ծառերն ինքն էր կտրել «Աղսու» կոչվող անտառածածկ տարածքից, սակայն համապատասխան փաստաթուղթ չներկայացրեց։
Հայտնաբերվածը ի պահ է հանձնվել անտառտնտեսությանը:
Վնասի չափը պարզվում է:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր:
Կարծիքներ