Արցախի ԱԻՊԾ տնօրենն այցելել է Մարտակերտի շրջան, հետևել ծառայության և բերքահավաքի ընթացքին

Արցախի ԱԻՊԾ տնօրենն այցելել է Մարտակերտի շրջան, հետևել ծառայության և բերքահավաքի ընթացքին

Արցախում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը շարունակվում է: Մինչ օրս Մարտակերտի շրջանի  ցանքատարածքներում հրդեհի դեպքեր՝ բարեբախտաբար չեն արձանագրվել:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԻՊԾ-ն:

Արցախի ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանը՝ տեղակալ Սամվել Հայրումյանի ուղեկցությամբ, երեկ՝ հուլիսի 7-ին, այցելել է Մարտակերտի շրջանային ԱԻ բաժին, հետևել ծառայության և բերքահավաքի ընթացքին:

Ծառայության ղեկավարն այնուհետև շրջբաժնի պետ Արայիկ Դանիելյանի ուղեկցությամբ այցելել է  հրշեջ հենակետեր, հանդիպել հերթապահությունում ընդգրկված պահակախմբերի անձնակազմի հետ, տվել մի շարք հանձնարարականներ:

Ընթացիկ տարվա բերքահավաքը Մարտակերտի շրջանում անկորուստ կազմակերպելու և հրդեհային անվտանգությունն ապահովելու նպատակով՝ նախապես համապատասխան աշխատանքներ են իրականացվել։ Ցանքատարածքների հարևանությամբ տեղակայվել է 2 հրշեջ հենակետ:

ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի կարգադրությամբ՝ հրդեհավտանգ շրջանին ընդառաջ, ծառայության կենտրոնական ապարատում և շրջանային ստորաբաժանումներում նյութատեխնիկական բազան համալրվել է  անհրաժեշտ գույքով, տեխնիկական ու նյութական միջոցներով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում