ՃՏՊ Փարաքար-Մուսալեռ ավտոճանապարհին. կա զոհ

ՃՏՊ Փարաքար-Մուսալեռ ավտոճանապարհին. կա զոհ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 22-ին, ժամը 01։04-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղից «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Փարաքար-Մուսալեռ ավտոճանապարհին բախվել են «Mazda» և «Honda Elysion» մակնիշների ավտոմեքենաները․ «Mazda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց։

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը երեք տուժած տեղափոխվել է «Էջմիածին» ԲԿ, որոնցից երկուսն այնուհետև հոսպիտալացվել՝ Երևանի «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները վարորդներին և «Honda Elysion» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, ովքեր հոսպիտալացվել են «Էջմիածին» ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Էրեբունի» ԲԿ։

Տուժած Հ․ Ջ․-ն (ծնված 1999 թ․), ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ Գ․ Ա․-ն (ծնված 1984 թ․) մահացել է։ Փրկարարները հոսանքազրկել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում