Ռուս խաղաղապահների դիտակետերն Արցախում ապահովված են ժամանակակից սարքավորումներով

Ռուս խաղաղապահների դիտակետերն Արցախում ապահովված են ժամանակակից սարքավորումներով

Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահները դիտակետերը հագեցրել են ամրաշինական կառույցներով՝ նախատեսված ռազմական անձնակազմը հրազենից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև մոտակա տարածքը շրջանաձև դիտարկում անցկացնելու համար: ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ  այդ նպատակին հասնելու համար դիտակետերի եզրագծերը հագեցվել են ցանցապատ կառույցներով: Այդ շինությունը ապահովում է խաղաղապահների ամբողջական պաշտպանությունը:

Նշվում է, որ դիտակետի ենթակառուցվածքը ներառում է հարմարավետ կեցավայր անձնակազմի բնակության համար, ինչպես նաև առանձնացված է հատված սնվելու գործընթացը կազմակերպելու նպատակով: Առկա են մշտական էլեկտրաէներգիայով ապահովելու համար համապատասխան սարքավորումներ:

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համատեղ հայտարարություն էին ստորագրել այն մասին, որ նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ին հրադադար է հայտարարվում Լեռնային Ղարաբաղում: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունը խաղաղապահ զորակազմ է տեղակայել Լեռնային Ղարաբաղում՝ վերահսկելու հրադադարի ռեժիմը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում