IDream՝ հատուկ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր երիտասարդների համար
IDBank-ն արդեն մի քանի տարի է, ինչ իրականացնում է Dream կրթական ծրագիրը ուսանողների համար։ Ծրագրի նպատակն է ուսանողներին տալ տեսական և պրակտիկ գիտելիքներ, իսկ ծրագրի լավագույն մասնակիցները հնարավորություն են ստանում անցնել աշխատանքի IDBank-ում։
Հոկտեմբերի 2-ին կմեկնարկի IDream 8 ծրագիրը, սակայն IDBank-ը զուգահեռ հայտարարում է IDream 9 ծրագրի մեկնարկի մասին․ այն նախատեսված կլինի հատուկ ԼՂ-ից բռնի տեղահանված երիտասարդների համար, որոնք ցանկություն կունենան ավելի լավ ծանոթանալու ֆինանսաբանկային ոլորտին։
Բանկի Մարդկային կապիտալի կառավարման տնօրենի պաշտոնակատար Սոնա Մանուչարյանի խոսքով՝ առաջին հերթին Բանկի նպատակն է այս երիտասարդների համար ստեղծել կրթվելու, զարգանալու պայմաններ․
«Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն այսօր ունեն ոչ միայն կացարանի, այլ նաև աշխատանքի խնդիր։ Մի կողմից՝ ուզում եմ տեղեկացնել, որ ունենք 50-ից ավել թափուր հաստիք․ խնդրում և հորդորում եմ արցախցի մեր հայրենակիցներին անպայման դիմել, ուղարկել ինքնակենսագրականները․ աշխատանքային նկարագրին համապատասխանելու դեպքում IDBank-ը նրանց առաջնահերթություն կտա։
Մյուս կողմից՝ ուրախ եմ հայտարարել հատուկ արցախցի երիտասարդների համար մեր IDream ծրագրի մասին։
Ծրագրի ընթացքում 2-3 ամիս նրանց համար տեսական և գործնական դասընթացներ կանցկացնեն Բանկի ղեկավար կազմը, լավագույն մասնագետները։ Երիտասարդները հստակ պատկերացում կկազմեն ֆինանսաբանկային ոլորտի, դրա առանձնահատկությունների մասին և, իհարկե, մի քանի անգամ ավելի մեծ հնարավորություն կունենան դառնալ IDBank-ի աշխատակից։
Ծրագրի մասնակցության ժամանակ ուսանողները նաև կվճարվեն, որը ծրագրի անբաժանելի մասն է։ Բանկային փորձ ունենալու դեպքում ուսուցումը կարող է լինել ավելի արագացված», - ասում է Սոնա Մանուչարյանն ու ուղղորդում ինքնակենսագրականներն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով։
Իսկ IDBank-ի՝ ներկայումս թափուր աշխատատեղերին կարելի է ծանոթանալ բանկի կայքում:
Վստահ ենք, որ յուրաքանչյուր անհատ և կազմակերպություն կարող է իր չափով աջակցություն ցուցաբերել՝ ոչ միայն ապրումակցելով մեր հայրենակիցներին, այլև փորձելով ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցառումները մեր հայրենակիցների կյանքն առավել հեշտացնելու և բարելավելու համար։ Այս մասին ասված է բանկի տարածած հաղորդագրության մեջ:
Կարծիքներ