Պուտինը ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի գերեզմանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի՝ Հաղթանակի օրը, ծաղկեպսակ է դրել Կրեմլի պատի մոտ գտնվող Անհայտ զինվորի գերեզմանին։ Ավանդույթի համաձայն՝ պետության ղեկավարը Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթի ավարտից հետո գնել է Ալեքսանդրյան այգի։
Անհայտ զինվորի գերեզմանը զինվորական փառքի համազգային հուշահամալիր է: Անհայտ խորհրդային զինվորի աճյունը 1966 թվականին տեղափոխվել է Մոսկվայի շրջանի զանգվածային գերեզմանից և հանդիսավոր կերպով վերաթաղվել Ալեքսանդրյան այգում: Հաջորդ տարի այստեղ բացվել է հուշահամալիր, որի առանցքային տարրը Հավերժական կրակն է, ինչպես նաև քաղաք-հերոսների (Լենինգրադ, Կիև, Մինսկ, Ստալինգրադ, Սևաստոպոլ, Օդեսա, Կերչ, Նովոռոսիյսկ, Բրեստ, Տուլա, Մուրմանսկ և Սմոլենսկ) ծառուղին:
Կարծիքներ