Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ. ռուբլին ամրանում է
ՀՀ կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ: Ապրիլի 8-ի տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 475.69 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 1.23 դրամով:
Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկը:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 517.79 դրամ (նվազել է 1.72 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը՝ 620.39 դրամ (նվազել է 3.09 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը՝ 6.37 դրամ (աճել է 0.11 դրամով):
Կարծիքներ