«Զվարթնոց»-ում բերման է ենթարկվել 71-ամյա կինը, ում արդեն 2 տարի հետախուզում էին
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 8-ին Դոհա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 71-ամյա Լուսյա Ս.-ն:
Ոստիկանության կայքում հրապարակված տեղեկատվության գամաձայն, նա 2020 թ. սեպտեմբերի 28-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 178-րդ (Խարդախությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Կարծիքներ