Բելառուսը բողոքի նոտա է հղել Ուկրաինային

Բելառուսը բողոքի նոտա է հղել Ուկրաինային

 

Բելառուսը բողոքի ցույց է իրականցրել Ուկրաինայի դեմ՝ մի խումբ անօդաչու սարքերի կողմից սահմանի խախտման պատճառով, հայտնում է Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Բելառուսի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Օլգա Տիմուշը կանչվել է արտաքին գործերի նախարարություն ուկրաինացի դիվանագետին խիստ բողոք է ներկայացրել և համապատասխան նոտա է ուղարկվել անօդաչու թռչող սարքի միջադեպի պատճառով»,- նշել են գերատեսչությունում։

Մինսկը պահանջել է համալիր միջոցներ ձեռնարկել նման միջադեպերը կանխելու համար, որոնք կարող են հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի հետագա սրման։

Դիվանագետին նաև զգուշացվել է, որ Բելառուսը նոր սադրանքների դեպքում կբարձրացնի Մինսկում Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցչության ներկայության նպատակահարմարության հարցը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում